Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ժան Կլոդ Յունկեր. Գերմանիային ուժեղ կառավարություն է պետք ավելի, քան երբևէ

Ժան Կլոդ Յունկեր. Գերմանիային ուժեղ կառավարություն է պետք ավելի, քան երբևէ
26.09.2017 | 16:28

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը տեղեկացրել է. «Նախագահ Յունկերն այսօր խոսել է Գերմանիայի կանցլերի հետ և գրել է նրան՝ ջերմորեն շնորհավորելով պատմական 4-րդ հաղթանակի առթիվ։

Յունկերը հիշեցրել է, որ Եվրոպայում ներկա լուրջ մարտահրավերների քողի ներքո հիմա Գերմանիային ուժեղ կառավարություն է պետք ավելի, քան երբևէ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Յունկերն իր նամակում հույս է հայտնել, որ կոալիցիոն բանակցությունները կնպաստեն դրան։

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ